• Vallex Garden Hotel

    Vallex Garden Hotel

  • Vallex Garden Hotel

    Vallex Garden Hotel

  • Vallex Garden Hotel

    Vallex Garden Hotel

  • Vallex Garden Hotel

    Vallex Garden Hotel

Մեր Մասին

«Վալլեքս Գարդեն Հոթել»-ը գտնվում է Ստեփանակերտում և Ձեզ է առաջարկում լավագույն հյուրանոցային հարմարությունները: 

Մենք ունենք 57 սենյակ իրենց յուրահատուկ ոճով ու կահավորանքով, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պարագաները: 

Մեր սենյակների հարմարավետությունը վայելելուց հետո, Դուք կարող եք ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի ուտեստները «Վալլեքս Գարդեն Ռեստորան»-ում: 

Եթե ուզում եք նշել Ձեր կյանքի կարևոր առիթները, ապա համեցե՛ք բանկետների դահլիճ, եթե սպասվում են գործնական քննարկումներ, ապա՝ կոնֆերանս սրահ:

Մեր հաճախորդները կարող են օգտվել նաև Վալլեքս Գարդեն Ֆիթնեսի ծառայություններից և մարզվել ժամանակակից մարզասարքերով, ինչպես նաև օգտվել մեր լողավազանից: 

Դե իսկ  հայկական և համաշխարհային կինոյի և մուլտֆիլմերի պրեմիերաներին կարող եք հետևել «Վալլեքս Գարդեն Կինոթատրոն»-ում: 

Ձեր հանգիստը կդառնա էլ ավելի հաճելի մեր պրոֆեսիոնալ և բարեհամբույր աշխատակիցների շնորհիվ: 

Վալլեքս Գարդեն Հոթելը վայր է, որտեղ անպայման կվերադառնաք կատարյալ հանգստի և նոր էներգիայի ետևից:

Ուզու՞մ եք իմանալ ավելին և տեղյակ լինել մեզ մոտ իրականացվող միջոցառումներից, ուրեմն հետևե՛ք մեզ նաև սոցիալական կայքերում:

Ի դեպ, «Վալլեքս Գարդեն Հոթել»-ը «Վալլեքս» խմբի մի մասն է: Խմբի ընկերությունների գործունեության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ` հանքարդյունաբերություն, հիդրոմետալուրգիա և պիրոմետալուրգիա, գիտահետազոտական աշխատանքներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էկոզբոսաշրջություն և այլն:


Дополнительную информацию о группе компаний "Валлекс”, Вы можете найти на сайте www.vallex.com