• Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Նուրբ գույներով հարդարված 57 սենյակ

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Ժամանակակից ոճով ձևավորված ինտերիեր

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Սենյակներում տիրում է հանգիստ, ջերմ մթնոլորտ

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Մեզ մոտ կան բոլոր հարմարությունները Ձեր հանգիստը հաճելի դարձնելու համար:

Սենյակներ

Standard

Ստանդարտ սենյակներում տիրում է հանգիստ, ջերմ մթնոլորտ: Սենյակներում կա queen size մահճակալ` շքեղ, ճերմակ եգիպտական սպիտակեղենով, գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ և մինի բար: Իսկ հարմարավետ լոգասենյակները հագեցած են լոգախցիկով, մազահարդարիչով և դիմահարդարման հայելիով:

Մանրամասն >> Տեղեկանալ ազատ սենյակների ու գների մասին >>

Superior

Սուպերիոր տեսակի սենյակները մեկ կամ երկու double size մահճակալով մեծ, լուսավոր և հարմարավետ սենյակներ են, որոնք ունեն բոլոր հարմարությունները՝ աթոռով գրասեղան,  սուրճի փոքրիկ սեղան հարմարավետ բազկաթոռով, մինի բար, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, նորաոճ և հարմարավետ լոգասենյակ՝ լոգարանով, մազահարդարիչով և խոշորացնող հայելիով: Ավելին, Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է շքեղ, առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղեն, փափուկ վերմակներ և բարձեր՝ լիակատար հանգիստ ապահովելու համար:

Մանրամասն >> Տեղեկանալ ազատ սենյակների ու գների մասին >>

Deluxe

Դելյուքս տեսակի նորաոճ սենյակներն ունեն բոլոր հարմարությունները հանգստի և աշխատանքի համար՝ մեկ king size կամ երկու queen size մահճակալներ, հարմարավետ աթոռով աշխատանքային գրասեղան և սուրճի փոքրիկ սեղան բազկաթոռով: Լոգասենյակներում տեղադրված են լոգախցիկ, լոգարան, մազահարդարիչ և խոշորացնող հայելի: Շքեղ, առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը ստեղծում են բոլոր պայմանները հանգստի համար: 
Վայելեք Deluxe սենյակների ջերմ ու հանգիստ մթնոլորտը Վալլեքս Գարդեն Հոթելում:

Մանրամասն >> Տեղեկանալ ազատ սենյակների ու գների մասին >>

Suite

Վայելեք Ձեր հանգիստը Սյութ սենյակում, որն ունի առանձին սենյակ՝ բազմոցով և խմիչքների լայն տեսականիով, մեծ ննջասենյակ և հարմարավետ լոգասենյակ: Ձեր տրամադրության տակ են երկու հեռուստացույց, գրասեղան, անլար ինտերնետ, երկու հեռախոս, սրճեփ, փոքր սառնարան և մազահարդարիչ: Առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը անթերի են դարձնում այս շքեղ սենյակը: 
Շքեղ, հարմարավետ սենյակներ, որոնք  սպասում են Ձեզ Վալլեքս Գարդեն Հոթելում:

Մանրամասն >> Տեղեկանալ ազատ սենյակների ու գների մասին >>