Վալլեքս Գարդեն Կինոթատրոն
Վալլեքս Գարդեն Կինոթատրոնը հագեցած է ֆիլմերի ցուցադրման առաջադեմ հնարավորություններով և ժամանակակից սարքավորումներով: Կինոթատրոնում առկա են`
- Լեռնային Ղարաբաղում միակ և առաջին լազերային պրոյեկտոր` Full HD պատկերի հնարավորությամբ,
- Բարձրորակ ակնոցներով ակտիվ 3D Xpand համակարգ,
- Dolby Surround 5.1 ձայնային լուծմամբ իտալական արտադրության FBT բարձրախոսներ:
Կինոթատրոնը ունի 64 հարմարավետ նստատեղ: Նախասրահում ապահովված են բոլոր պայմանները կինոդիտումը յուրահատուկ իրադարձություն դարձնելու համար:
Վալլեքս Գարդեն Կինոթատրոնը համագործակցում է համաշխարհային կինովարձույթով զբաղվող մի շարք ընկերությունների հետ` ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Բացի հայկական արտադրության ֆիլմերից և մուլտֆիլմերից, ցուցադրվում են նաև արտասահմանյան ֆիլմեր: Արցախյան կինոդիտողի դատին է հանձնվում նաև գիտա-հանրամատչելի ֆիլմեր` 3D ձևաչափով:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 47 973397, +374 47 973393
Տոմսերի առցանց գնելու համար՝ սեղմեք։
Ֆիլմացանկին ծանոթանալու համար՝ սեղմեք
Ժողովների, խորհրդակցությունների, հանդիպումների համար լավագույն պայմանները Ստեփանակերտում: Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է համացանցին անլար միացման հնարավորությամբ, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և այլ պարագաներով կահավորված և համապատասխան ոճով ձևավորված Մեծ և Փոքր սրահները՝ նախատեսված 30 և 100 հոգուհամար: Սրահները հագեցած են օդափոխման ժամանակակից համակարգով, բնական լուսավորությամբ և գերժամանակակից սարքավորումներով` պրոյեկտորներ, հզոր ձայնային համակարգեր: Իսկ սուրճի ընդմիջման սրահի հաճելի մթնոլորտը կօգնի Ձեզ հանգստանալ և թարմանալ:
Վալլեքս Գարդեն Հոթելում պատրաստ են ստեղծել բոլոր պայմանները Ձեր ցանկացած միջոցառման հաջողության համար: Մեր փորձառու մասնագետները կստեղծեն բոլոր պայմանները Ձեր միջոցառման հաջող ընթացքն ապահովելու համար:
Կոնֆերենց դահլիճի ծառայություններին ծանոթանալու համար` հետևեք հղմանը
Պատվերների և ամրագրման համար զանգահարեք՝
Հեռ.: +374-47-973393 կամ գրեք cinema@vallexgarden.com հասցեով.