• Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Գրադարան

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Հանդիսությունների սրահ

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Լողավազանը

  • Վալլեքս Գարդեն Հոթել

    Վալլեքս Գարդեն Հոթել

    Թենիսի դաշտ

Հարմարություններ

Վալլեքս Գարդեն Հոթելում առկա են բոլոր հարմարությունները Ձեր առօրյա աշխատանքը, հանգիստն ու ժամանցը հաճելի և արդյունավետ դարձնելու համար:

Ընդունարան

Մեր ընդունարանը գործում է 24 ժամ, և մեր աշխատակիցները միշտ պատրաստ են պատասխանելու Ձեր հարցերին: Մենք նաև կօգնենք Ձեզ ձեռք բերել ավիատոմսեր, պատվիրել տաքսի, վարձել մեքենա, ամրագրել սեղան քաղաքի ցանկացած ռեստորանում, ինչպես նաև զանազան այցելություններ կազմակերպել դեպի Ստեփանակերտի և շրջակայքի տեսարժան վայրեր:

Համարների սպասարկում

Համարների սպասարկումը կատարվում է ժամը 08:00 - 23:00-ը:

Համարներում՝

- Մեծ LED էկրանով հեռուստացույց

- Տեղական և միջազգային հեռուստաալիքներ

- VoIP միջազգային ուղիղ հեռախոսագիծ

- Զովացման և ջեռուցման կենտրոնացված համակարգ

- Թեյի և սուրճի պատրաստման պարագաներ

- Անձնական պահատուփ

- Մինի-բար

- Լոգարանի լրացուցիչ պարագաներ

- Անձնական գրագրության համար անհրաժեշտ պարագաներ

- Անթափանց վարագույրներ

- Գերարագ անլար համացանց

- Աշխատանքային գրասեղան

- Ամբողջությամբ կահավորված լոգասենյակ՝ մազերի հարդարիչով և խոշորացնող հայելիով

- Մանկական օրորոցի անվճար հնարավորություն (մինչև 3 տարեկան երեխայի համար)

Ռեստորան

Մեր ռեստորանն առաջարկում է եվրոպական և հայկական խոհանոցների ուտեստների մեծ տեսականի՝ մշտապես թարմացվող a la carte ճաշացանկից:

Նախաճաշը մատուցվում է ամեն առավոտ 08:00 - 11:00-ը: Հնարավոր է նաև կազմակերպել բիզնես լանչ  խմբերի համար:

Հանդիսությունների սրահ

Ի լրումն ռեստորանի՝ հյուրանոցում կա նաև հանդիսությունների սրահ, որտեղ կազմակերպվում են ընդունելություններ, բանկետներ, կոկտեյլ երեկոներ, ծննդյան տոնակատարություններ, հարսանյաց հանդեսներ, ինչպես նաև կորպորատիվ երեկույթներ:

Կոնֆերենց դահլիճներ

Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է անհրաժեշտ սարքավորումներով և այլ պարագաներով հագեցած, ինքնատիպ ոճով ձևավորված երկու կոնֆերենց դահլիճ՝ նախատեսված 30 և 100 հոգու համար:

Ֆիթնես ակումբ և լողավազան

Վալլեքս Գարդեն Հոթելի ֆիթնես ակումբը հագեցած է գերժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Այստեղ կա աէրոբիկայի սրահ, ֆիննական շոգեբաղնիք և հանգստանալու համար նախատեսված շքեղ տարածք: Մեր ֆիթնես ակումբում է Ստեփանակերտի ամենամեծ լողավազանը՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով: Այստեղ Դուք կարող եք ամրապնդել Ձեր առողջությունը, գեղեցկացնել մարմինը, բարելավել մարզավիճակը կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել, հանգստանալ և թոթափել լարվածությունը:

Թենիսի դաշտ

Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է առաջնակարգ թենիսի դաշտ՝ պատված ունիվերսալ մաստերֆայբր պաշտպանիչ ծածկույթով:

Դաշտում առկա են նաև  մինի ֆուտբոլի համար նշագրումներ: Մեկ ժամի արժեքն է 3,000 ՀՀ դրամ: Ցանկության դեպքում կարող եք վարձել անհրաժեշտ սպորտային պարագաներ:

Ամրագրման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք +374-47-973397

Վալլեքս Գարդեն Կինոթատրոն

Վալլեքս Գարդեն Կինոթատրոնը համագործակցում է համաշխարհային կինովարձույթով զբաղվող մի շարք ընկերությունների հետ` ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Բացի հայկական արտադրության ֆիլմերից և մուլտֆիլմերից, ցուցադրվում են նաև արտասահմանյան ֆիլմեր: Արցախյան կինոդիտողի դատին է հանձնվում նաև գիտա-հանրամատչելի ֆիլմեր` 3D ձևաչափով: 

Wi-Fi

Wi-Fi անլար բարձրորակ ինտերնետ կապը հասանելի է հյուրանոցի բոլոր հատվածներում մեր բոլոր հյուրերի համար:

Անվճար ավտոկայանատեղի

Վալլեքս Գարդեն Հոթելն ունի 62 տեղանոց ավտոկայանատեղի: Մեքենաների կայանումը անվճար է բոլոր հյուրերի և նրանց այցելուների համար: