Առաջարկներ

Տուր փաթեթ` Ազոխի քարանձավ և գյուղական ճաշ

Տուր փաթեթ` Ազոխի քարանձավ և գյուղական ճաշ

2015.05.19


Ազոխի քարանձավ և գյուղական ճաշ



Նկարագրություն


Արշավը կսկսվի Ազոխ գյուղից: Այնուհետև խումբը կշարժվի դեպի Ազոխի քարանձավ: Քարանձավը 3 մեծ սրահ ունի, որոնք կարելի է ուսումնասիրել: Արշավորդներին կտրամադրվեն լապտերներ, և ուղեկցորդի հետ միասին նրանք կմտնեն քարանձավ: Վերջում խումբը կհյուրընկալվի գյուղական մի ընտանիքի մոտ և կճաշակի տնական համեղ ուտեստներ: Այնուհետև խումբը կշարժվի դեպի Տող գյուղ՝ այցելելու գինեգործարան:

  


Տևողություն


Ստեփանակերտից Ազոխ գյուղ տանող ճանապարհը ավտոմեքենայով կտևի մոտ 1 ժամ: Ազոխ գյուղից քարանձավ տանող ճանապարհը կտևի մոտ 30 րոպե: Քարանձավի ուսումնասիրությանը կհատկացվի ևս 30 րոպե: Ճանապարհը ավտոմեքենայով դեպի Տեղ գյուղ կտևի մոտ 30 րոպե: Գինեգործարանում տուրը կտևի մոտ 30 րոպե:  Տող գյուղից Ստեփանակերտ վերադարձը կտևի մոտ 1 ժամ:


 

Բարդության աստիճանը՝ միջին:

 


Գինը` առանց տրանսպորտի և ԱԱՀ-ի



10 հոգանոց խմբի համար՝ ընդամենը   24.900 ՀՀ դրամ


10 հոգուց ավելի խմբի համար՝ ընդամենը   39.900 ՀՀ դրամ

 


Ճաշը մեկ հոգու համար՝ ընդամենը   4.900 ՀՀ դրամ


 

Տրանսպորտ



10 հոգանոց խմբի համար՝ ընդամենը   64.900 ՀՀ դրամ


10 - 25 հոգանոց խմբի համար՝ ընդամենը   124.900 ՀՀ դրամ