Առաջարկներ

Տուր փաթեթ` Վանք գյուղ - Գանձասար վանք - ք. Ասկերան - Տիգրանակերտի հնագիտական թանգարան

Տուր փաթեթ` Վանք գյուղ - Գանձասար վանք - ք. Ասկերան - Տիգրանակերտի հնագիտական  թանգարան

2015.06.02


Վանք գյուղ - Գանձասար վանք - ք. Ասկերան - Տիգրանակերտի հնագիտական թանգարան



Նկարագրություն


Ճանապարհը կսկսվի Ստեփանակերտից: Նախ հյուրերը կայցելեն Նիկոլ Դումանի տուն թանգարան, այնուհետև կշարժվեն դեպի Վանք գյուղ, ուր կկարողանան զբոսնել  և տեսնել նշանավոր «Առյուծ» ժայռաքանդակը: Վանք գյուղին կհաջորդի Գանձասար վանքը: Գանձասարից խումբը կշարժվի դեպի Տիգրանակերտ` անցնելով Ասկերան քաղաքի մոտով: Ճանապարհին խումբը կարող է տեսնել Ասկերանի բերդը և հեռվից Աղդամ քաղաքը: Հասնելով Տիգրանակերտ` հյուրերը կկարողանան այցելել հնագիտական թանգարան, որը տրամադրում է բազմալեզու թարգմանությամբ տուրեր:

Հիմնական ճանապարհից շեղվելով՝ կարելի է այցելել նաև բլրի վրա գտնվող փոքրիկ Վանքասար եկեղեցին:

Տիգրանակերտից Ստեփանակերտ ճանապարհին խումբը կարող է այցելել նաև «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապկի») արձանը:


Ստեփանակերտ վերադարձի ճանապարհին խումբը կարող է պիկնիկ կազմակերպել գեղատեսիլ Կարկառ գետի ափին:



Տևողություն



Ստեփանակերտից ավտոմեքենայով դեպի Նիկոլ Դումանի թանգարան ճանապարհը կտևի 30 րոպե: Թանգարանի տուրը կտևի 30-45 րոպե, այնուհետև մոտ 20 րոպե դեպի Վանք գյուղ: Վանք գյուղից Գանձասար ավտոմեքենայով կհասնենք 5 րոպեում: Գանձասարից դեպի մայրուղի ավտոմեքենայով կտևի 50 րոպե, ինչից հետո 40-50 րոպե դեպի հաջորդ կանգառը՝ Տիգրանակերտի հնագիտական թանգարանը և հիմնական հնագիտական պեղումների վայրը, ուր խումբը կհասնի մոտ 15 րոպե քայլելուց հետո: Տիգրանակերտից Ստեփանակերտ վերադարձը կտևի մոտ 1 ժամ:




Գինը` առանց տրանսպորտի և ԱԱՀ-ի



10 հոգանոց խմբի համար՝ ընդամենը 24.900 ՀՀ դրամ


10 հոգուց ավելի խմբի համար՝ ընդամենը 39.900 ՀՀ դրամ



Տրանսպորտ



10 հոգանոց խմբի համար՝ ընդամենը 64.900 ՀՀ դրամ


10 - 25 հոգանոց խմբի համար՝ ընդամենը 124.900 ՀՀ դրամ